Կենտրոնի պատմությունը
Ավելի քան 20 տարի մեր կենտրոնը մատուցում է որակյալ ակնաբուժական ծառայություններ։ Մեզ վստահում են այցելուներ Արարատի մարզից, Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։Կենտրոնը համալրված է ժամանակակից սարքավորումներով, իսկ մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և համագործակցում են արտերկրի գործընկերների հետ՝ ապահովելով բարձրակարգ ախտորոշում և արդյունավետ բուժում։